ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ռադան հաստատել է նախարարների կաբինետը

Ռադան հաստատել է նախարարների կաբինետը
27.02.2014 | 19:27

ՈՒկրաինայի Գերագույն ռադան հաստատել է նախարարների կաբինետը, որը կգլխավորի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսեն Յացենյուկը: Առաջին փոխվարչապետ է նշանակվել Վիտալի Յարեման, վարչապետի տեղակալներ են նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը և Ալեքսանդր Սիչը:

Ագրարային քաղաքականության և պարենի նախարար է նշանակվել Իգոր Շվայկան, ներքին գործերի նախարար` Արսեն Ավակովը, մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար` Դմիտրի Բուլատովը, կրթության և գիտության նախարար` Սերգեյ Քվիտը, սոցիալական քաղաքականության նախարար` Լյուդմիլա Դենիսովան, ֆինանսների նախարար` Ալեքսանդր Շլապակը, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար` Անդրեյ Մոխնիկը, տնտեսական զարգացման և արդյունաբերության նախարար` Պավել Շերեմետը, վառելիքի և էներգետիկայի նախարար` Յուրի Պրոդանը, արդարադատության նախարար` Պավել Պետրենկոն, առողջապահության նախարար` Օլեգ Մուսին, ենթակառուցվածքների նախարար` Մաքսիմ Բուրբակը, նախարարների կաբինետի անպորտֆել նախարար` Օստապ Սեմերակը, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնակատար` Իգոր Տենյուխը, արտգործնախարար` Անդրեյ Դեշչիցան:

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ